Առեղծվածային ու ողբերգական դեպք Արարատի մարզում. հայտնաբերվել է տղամարդու մասնատված դի
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Այսօր հուլիսի13-ին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիտակ գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարի պայթյուն է տեղի ունեցել, և խողովակի մեջ մասնատված դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը մարզի ոստիկանապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում հսկողություն են կատարում Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, բաժնի պետի օպեր գծով տեղակալ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:
Ավելին` սկզբնաղբյուր կայքում