Արտակարգ դեպք Երևանում. 14-ամյա աշակերտուհին հայտարարել է, որ 32-ամյա տղամարդը իր նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել
ՀասարակությունՀայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ Երևանի դպրոցներից մեկի 14-ամյա աշակերտուհու բողոքի հիման վրա:
Աշակերտուհին, ով սովորում է 9-րդ դասարանում, հայտնել է, որ 2016 թ-ի հունիս-հոկտեմբեր ամիսներին Ծովակալ Իսակովի պողոտայի շենքերից մեկում 32-ամյա Կ. Ա.-ն իր բնակարանի լոգասենյակում մի քանի անգամ անառակաբարո գործողություններ է կատարել իր նկատմամբ: Նշանակվել է դատաբժշկական փորաձքննություն: