Աշխարհի ամենաթանկ օղին է թողարկվել
LifeՌուսսո-Բալտ ընկերությունը, որը XX դարի սկզբից ավտոմեքենաներ, ինքնաթիռներ եւ շարժիչներ է արտադրում, իր 100-րդ հոբելյանի առիթով աշխարհի ամենաթանկ օղին է արտադրել: Այն թողարկվել է սահմանափակ քանակությամբ: «Russo-Baltique» բարձրակարգ օղու մեկ շիշը 1.3 մլն դոլար արժե:
Ըստ Kedem-ի, օղու շիշը զարդարված է ոսկե տակդիրով, որը նման է 1912 թվականի հայտնի ավտոմեքենաների ճակատամասի պաշտպանիչ ցանցին: Շշի խցանը ճերմակ եւ դեղին ոսկուց է՝ զարդարված ադամանդե աչքերով երկգլուխ արծվի կերպարով:
Շշի դիզայնը մշակել է Ղազախստանի արքայադուստր Ռեգինա Աբդուռազակովան: Աշխարհի ամենաթանկ օղու առաջին շիշը նվիրել են Մոնակոյի արքայազն Ալբերտին: