Դժբախտ սերը կարելի է բուժել նաև ասպիրինով. հոգեբան
Ուշադրության կենտրոնումԱմերիկացի հայտնի հոգեբան Ուոթեր Միշելն առաջարկում է բուժել կոտրված ու դժբախտ սրտերը ասպիրինի միջոցով: Պրոֆեսորը չստացված հարաբերությունների արդյունավետ բուժման լավագույն միջոց է համարել նաև քաղցրավենիքն ու միայնությունը, տեղեկացնում է The Daily Telegraph-ը:
![]()
Միշելը խորհուրդ է տալիս չկենտրոնանալ ու չմտածել անհաջողության պատճառների մասին, քանի որ որքան ավելի շատ եք անդրադառնում ձախողումներին, այնքան ավելի շատ եք անհանգստանում դրանց պատճառով:

Նա հորդորում է խնդիրներից խուսափելու համար ասպիրինի մի քանի հաբ ընդունել և քաղցրավենիք ըմբոշխնել: Հոգեբանը դեղամիջոցի ընդունման հավանական արդյունավետությունը բացատրում է նրանով, որ հոգեկան մտատանջումները միևնույն ցավն են առաջացնում, ինչ ֆիզիկական հիվանդությունները:

Անի Գևորգյան