Տղամարդկանց վաղաժամ ճաղատացման գենետիկ պատճառները
Ուշադրության կենտրոնումԻնչպես տեղեկացնում է Life.ru-ն, բրիտանացի գիտնականները, որոնք երկար ժամանակ զբաղվել են տղամարդկանց ճաղատացման պատճառների ուսումնասիրությամբ, եկել են այն եզրահանգման, որ դրա հիմնական պատճառը մայրական գեներն են:
![]()
Նման եզրահանգման են եկել Էդինբուրգի համալսարանի մասնագետները, որոնք վերլուծել են 40 տարեկանն անց 50 տղամարդկանց տվյալները: Մասնագետները փորձին մասնակցած կամավորներից անալիզ են վերցրել եւ 287 գեն հայտնաբերել, որոնք պատասխանատու են մազերի կորստի համար:

Պարզվել է, որ հիմնականում ճաղատությունը տղամարդկանց փոխանցվում է իրենց մայրերից: Հենց ժառանգական գործոնն է մեծ դեր խաղում տղամարդկանց ճաղատացման գործում: Գիտնականները նշում են, ճաղատության պատճառն այն գեներն են, որոնք պատասխանատու են տղամարդկանց սեռական հորմոնի՝ տեստոստերոնի արտադրության համար, իսկ այս հորմոնի բարձր մակարդակը դեռահասության տարիքում նպաստում է վաղաժամ ճաղատացմանը:
Անի Գևորգյան