Քենդալ Ջեների բացառիկ գործնական ոճը (լուսանկարներ)
LifeԺամանակակից նորաձևության ներկայացուցիչ Քենդալ Ջեները դուրս է եկել իրեն հատուկ ոճային կերպարներից և որոշել է զբոսնել Փարիզի փողոցներով սպիտակ սպորտային կոշիկներով adidas-ից: Այդ մասին հայտնում է dress-code.com-ը:
Առաջ մոդելին դժվար կլիներ հանդիպել նման հագուստով. վերջինս գերադասում էր ավելի կանացի ոճեր: Սակայն կոստյումային կտորի շորտերով, oversize երկարացված բաճկոնով և սպիտակ մարզակոշիկներով աղջիկը ամբողջովին նոր կերպար էր ստացել: Կերպարը լրացվել է բարակ ռետրո ակնոցներով:

