Արդյունաբերական նախագծերի բնապահպանական փորձաքննությունը պետք է ավելի արդյունավետ լինի. վարչապետ
ՀասարակությունԱրդյունաբերական նախագծերի բնապահպանական փորձաքննությունը պետք է ավելի արդյունավետ ու արագ լինի։ Այս մասին հուլիսի 13-ին կառավարությսն նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նրա խոսքով՝ պետք է վերանայել ե՛ւ արդյունաբերական գործունեության որակավորումը, ե՛ւ փորձաքննության ժամկետները։ Նա բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարեց մեկ ամսում ներկայացնել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության եւ փորձաքննության մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը եւ դրա կատարելագործման շուրջ առաջարկությունները։