Խաչմերուկում բախվել են «Օպել Աստրան» եւ «Օպել Զաֆիրան». Կան վիրավորներ
ՀասարակությունՀուլիսի 19-ին, ժամը 17.30-ին, Երեւանի Գարեգին Նժդեհի եւ Սեւանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել Աստրա» եւ «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդները եւ «Օպել Զաֆիրա»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն: