ՆԱՏՕ-ն կոչ է անում՝ Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել
HeaderՆԱՏՕ-ն կոչ է անում ուժեղացնել ճնշումները Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության դեմ և հայտնել, որ Հյուսիսային Կորեայի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքի նկատմամբ սպառնալիքն աճում է: Ինչպես տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ին, Հյուսիսատլանտյան խորհուրդը վտանգը կապում է Հյուսիսային Կորեայի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկման հետ:
«Հյուսիսատլանտյան խորհուրդը դատապարտում է Հյուսիսային Կորեայի վերջին գործողությունները, ինչն ուղղակիորեն խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձեւերը, եւ հստակ ցույց է տալիս, որ Հյուսիսային Կորեայի կողմից աճում է սպառնալիքը դաշինքի նկատմամբ, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղությանը եւ անվտանգությանը»,- նշում է խորհուրդը: