Արարքներ, որ պետք է անել մինչև 40-ը լրանալը
LifeԹողեք ձեր չսիրած աշխատանքը
Կարդացեք ձեր բոլոր սիրելի գրքերը
Սովորեք մի բան, որը դպրոցում չեք անցել
Օրագիր պահեք
Գրի առեք ձեր բոլոր ձեռքբերումներն ու հաջողությունները:
Հանդիպեք ձեր կուռքին
Այո՛, սա անիրական է թվում, բայց փորձեք երբեք ձեր կուռքին տեսնելու հնարավորությունը բաց չթողնել:
Արեք ձեզ համար անհնարին թվացող մի բան:
Մարաթոնային վազք անցեք, վեպ գրեք, շրջեք ամբողջ երկրով, հասեք նորանոր բարձունքների:
Սովորեք մերժված լինելուն:
Մի ընկճվեք մերժվելուց: Պատվով ընդունեք դրանք և առաջ անցեք:
Գնեք արվեստի ինչ-որ գործ և դրեք ձեր տան ամենագեղեցիկ անկյունում:
Հոգևոր ճանապարհորդության գնացեք:
Միայնակ գնացեք ճանապարհորդության:
Շատ հեռու պետք չէ գնալ, սակայն պետք է լինել խիզախ և գոնե մեկ անգամ գնալ միայնակ:
Այցելեք շքեղ ռեստորան և պատվիրեք համեղ ուտեստ՝ անտեսելով դրա գինը:
Գրի առեք ձեր ապագայի բոլոր պլանները
Հմտացեք ձեր ֆիրմային ուտեստը պատրաստելու մեջ:
Գոնե մեկ անգամ փոխեք ձեր look-ը: