Բրազիլացի հավաքարարուհին մոդելային արտաքինի շնորհիվ համացանցի աստղ է դարձել
ՄիջազգայինՌիո դե Ժանեյրոյի փողոցները մաքրող Ռիտա Մատտոսը սոցցանցերի աստղ է դարձել այն բանից հետո, երբ օգտատերերը սկսել են տարածել նրա լուսանկարները՝ հիանալով 23-ամյա բրազիլուհու արտաքինով: Այս մասին գրում է The Daily Mirror-ը:
Համացանցում աճող ճանաչվածության շնորհիվ Մատտոսը մոդել աշխատելու առաջարկ է ստացել: Աղջիկը, որը համացանցի օգտատերերի հետաքրքրությունը նախ որպես ծաղր է ընդունել, հայտարարել է, որ կդիտարկի տարբերակները, քանի որ վաղուց է երազում բեմի մասին: Սակայն Ռիո դե Ժանեյրոյի փողոցներում ցերեկային աշխատանքը, ամեն դեպքում, չի թողնի:
«Մարդիկ հաճախ են զարմանում, երբ համակրելի արտաքինով հավաքարարուհի են տեսնում: Բայց ինչո՞ւ նրանք պետք է անպայման տգեղ լինեն: Դա խոսում է հասարակության կանխակալ վերաբերմունքի մասին»,- հայտարարել է Մատտոսը՝ հավելելով, որ հենց ֆիզիկական աշխատանքն է իրեն օգնում պահպանել կատարյալ կազմվածքը:
Ըստ Lenta-ի, բրազիլուհին աշխատում է 16 տարեկանից: Նա դժգոհել է, որ սոցցանցերում իր լուսանկարների տարածումից հետո ընկերության հարյուրավոր առաջարկներ է ստանում անծանոթ մարդկանցից:
Ամեն դեպքում, աղջիկը պատրաստ է քննարկել մոդելային բիզնեսում աշխատելու հնարավորությունը: Նա նույնիսկ սեփական գործակալն է գտել: