UWW-ի վարկանիշային աղյուսակում ազատ ոճի երեք հայ ըմբիշ կա
Ուշադրության կենտրոնումԸմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է ազատ ոճի ըմբիշների թարմացված վարկանիշային աղյուսակը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ցանկում ընդգրկված է Հայաստանի հավաքականի երեք ըմբիշ, որոնք բրոնզե մեդալ էին նվաճել Եվրոպայի առաջնությունում:
Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ) բարձրացել է մի քանի հորիզոնականով և այժմ 12-րդն է: Գրիգոր Գրիգորյանը նույնպես բարելավել է իր դիրքերը: Նա 10-րդ տեղում է:
Լևան Բերիանիձեն (125 կգ) շարունակում է մնալ 6-րդը:
Այժմ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը: