Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից ու վրաերթի ենթարկել դաշտամիջում հանգստացող 61-ամյա կնոջը
ՀասարակությունՀուլիսի 19-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքնան Աղվերան-Արզական ճանապարհի 9-րդ կմ-ին` Արզական գյուղի ուղղությամբ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ վրաերթի ենթարկել դաշտամիջում հանգստացող 61-ամյա կնոջը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Օպել Վեկտրա»-ի վարորդը եւ 61-ամյա կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն: