"Սիլիկոնե" գեղեցկուհի, մոդել և դերասանուհի Շուշան Երիցյանը ի՞նչ խորհուրդներ է տալիս աղջիկներին
Life«Առավոտս սկսում եմ երկու բաժակ տաք կիտրոնաջրով: Կես ժամ հետո նոր նախաճաշում եմ: Քաղցրավենիք եւ մրգեղեն ուտում եմ միայն ցերեկվա ժամերին՝ մինչեւ 15։00-ն: Ուտում եմ նաեւ սպիտակուց: Առհասարակ, ուտում եմ հավի կրծքամիս կամ բանջարեղեն: Ուշ ժամերին, հնարավոր է, քիչ յուղայնության կեֆիր»,-ասում է Շուշանը՝ հավելելով, որ գիրանալու հակում չունի.

«Քունը շատ կարեւոր է թե առողջության, թե արտաքինի համար: Ցավոք, աշխատանքային ծանր գրաֆիկի պատճառով ուշ եմ քնում կամ հաշված ժամեր: Դա էլ առողջ սնունդով եմ փորձում լրացնել: Խմում եմ միայն ջուր կամ կիտրոնաջուր: Գազավորված ըմպելիքներ եւ հյութեր չեմ օգտագործում: Գրեթե չեմ օգտագործում նաեւ fast food, երշիկեղեն, քաղցրավենիք, հացաբուլկեղեն եւ յուղ»:

Մոդելը ժամանակ է գտնում նաեւ մարզասրահ հաճախելու համար. «Շաբաթվա մեջ մի քանի անգամ հաճախում եմ մարզասրահ, նաեւ սաունա, հատուկ մերսումների եմ հաճախում, ինչպես նաեւ՝ լողավազան»: Խոսելով գեղեցկության չափանիշների մասին՝ Շուշանը նշում է.

«Հիմա այնքան շատ են արտաքնապես գեղեցիկ աղջիկները… Բոլորը դառնում են նույնը, իսկ երբ մի բան շատ է լինում, արդեն ինձ համար գեղեցիկ չէ: Պետք է անհատականություն ստեղծել ներսից, ոչ թե՝ միանման արտաքին, իսկ ներսից՝ դատարկություն»: Իսկ վերջում Շուշանը մի քանի խորհուրդ տվեց կանանց. «Խորհուրդ կտամ լինել խնամված, տարբերվող, ինքնավստահ, անհատականություն լինել… Իհարկե, բարի ու երջանիկ կյանքից դժգոհ, չսիրված եւ մշտապես բողոքող ու քննադատող տեսակը երբեք չի կարող լինել ոչ գրավիչ, ոչ էլ՝ հաջողակ»: