Հնդկաստանում սողանքի հետևանքով 16 մարդ է մահացել
HeaderՀնդկաստանի Արունաչալ Պրադեշ նահանգում սողանքի հետևանքով զոհվել է առնվազն 16 և անհայտ կորել վեց մարդ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ անդադար հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքների զոհ են դարձել Լապտապ գյուղի բնակիչները:
Հնդկական NDTV հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ փրկարարներին չի հաջողվում դեպքի վայր հասնել փլվածքների պատճառով, որոնք արգելափակել են Լապտապ տանող ճանապարհները: Որոնողափրկարարական գործողություններին մասնակցում են գյուղի բնակիչները:
Նահանգի կառավարությունը մտավախություն է արտահայտել, որ սողանքի տակ մնացած ոչ մի մարդ ողջ չի մնացել: