ԵԱՀԿ-ի նախագահը կոչ է արել միավորվել ահաբեկչական սպառնալիքի դեմ
ՄիջազգայինԵԱՀԿ երկրները պետք է միավորվեն աշխարհում ահաբեկչական սպառնալիքի դեմ՝ ինչպես խոսքով, այնպես էլ գործողություններով։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստյան Կուրցը։
«Եվ խոսքով, եւ գործով մենք պետք է միավորվենք ահաբեկչական սպառնալիքի դեմ, քանի որ ոչ մի երկիր ապահովագրված չէ ահաբեկչական սպառնալիքներից»,- հայտարարել է նա Մաուերբախում ԵԱՀԿ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման բացվելուց առաջ։
Նա հավելել է, որ բոլոր երկրների համար ընդհանուր նպատակ պետք է դառնա տարածաշրջանում բոլոր արմատական ցանցերի ոչնչացումը։