Լուկաշենկոն բելառուսցիներին կոչ է արել ներխուժել եվրոպական շուկա
ՄիջազգայինԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է բելառուսցիների համար եվրոպական շուկայի բաց հնարավորությունների մասին, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։
Նախագահն ընդգծել է, որ ձեռնարկությունների դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկվել են, այլեւս բելառուսական տեքստիլի մատակարարման քվոտաներ չկան։
«Այդ ամենը Եվրամիության հետ համագործակցության նոր հնարավորություններ է ընձեռում։ Պետք է ներխուժել եվրոպական շուկա, որն ավելի վճարունակ է։ Եվ այդ հանձնարարությունը բոլորի համար է»,- ասել է Լուկաշենկոն։
Նա նաեւ հավելել է, որ պետք է շարունակել Միացյալ Նահանգների հետ տնտեսական փոխգործակցության ընդլայնումը։