Բաքվում աղբաման է պայթել
ՄիջազգայինԲաքվում աղբամանում տեղադրված պայթուցիկ սարք է պայթել։ Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով իրավապահ մարմիններին, հաղորդում են, որ հուլիսին 10-ին, 20։40-ին Հունվարի 20 փողոցում Քյուրդամիրի շրջանի բանկիչ Ռաուֆ Ռասուլովը (1987 թվականի ծնված) եւ Սիազանի շրջանի բնակիչ Իմամվերդի Ահմեդովը (1983 թվականի ծնված) Man մակնիշի ավտոմեքենայով աղբահավաքությամբ են զբաղվել։ Աղբամաններից մեկում պայթյուն է որոտացել, ինչի հետեւանքով Ռասուլովը վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել։
Նախնական տվյալներով՝ անհայտ անձը պայթուցիկ սարքը տեղադրել է աղբամանում, որը գործարկվել է աղբահավաքության ժամանակ։