«Աստված տա` ամեն ինչ լավ լինի». Նադեժդա Սարգսյանն` Էմմիի հղիության մասին
LifeՎերջին օրերին երգչուհի Էմմին իր սոցիալական էջում հայտարարեց, որ արդեն գտել է իր երկրորդ կեսին և ամուսնացել է: Երգչուհին գաղտնի է պահում իր ամուսնու ով լինելը՝ հրաժարվելով անձնական կյանքի մանրամասները հրապարակելուց: Այս հայտարարությունից օրեր անց համացանցում սկսվեցին քննարկվել, թե երգչուհին արդեն չորս ամսական հղի է և այդ պատճառով է հայտարարել ամուսնության մասին:
Մեկնաբանություն ստանալու նպատակով Life.panoram.am-ը կապ հաստատեց երգչուհու մայրիկի՝ երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի հետ:
«Խնդրում եմ թողեք Էմմին հանգիստ ապրի, եթե նման բան էլ լինի, ուրեմն թող Աստված տա` ամեն ինչ լավ լինի: Պարզապես թողեք թող հանգիստ ապրի այդ աղջիկը, նա հայերենով խնդրել էր, որ իր անձնական կյանքին չանդրադառնաք, քանի որ դա իր անձնականն է, ուրեմն զբաղվեք Ձեր կյանքով, եթե Էմմին հետաքրքրում է Ձեզ, ապա հետաքրքրվեք իր գործերից, քանի որ նա երգչուհի է: Ես արդեն հոգնել եմ նման քննարկումներից: Մենք էլ ենք հասարակ մարդ, մենք էլ ենք ուզում հանգիստ ապրել»,-ասաց Նադեժդա Սարգսյանը:
Հեղինակ ՝ Անուշիկ Մելքոնյան