Թրամփը Բրիտանիա կայցելի հաջորդ տարի . լրատվամիջոցներ
ՄիջազգայինՄեծ Բրիտանիա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական այցը, որը բազմաթիվ վեճերի առիթ է դարձել, տեղի կունենա հաջորդ տարի։ Այս մասին հաղորդում է Sky News-ը՝ վկայակոչելով բրիտանական կառավարության աղբյուրին։
Աղբյուրի խոսքով՝ Թրամփը, որպես Շոտլանդիայում երկու գոլֆ ակումբի սեփականատեր, կարող էր նաեւ ավելի վաղ ոչ պաշտոնական այցով թագավորություն այցելել։
Նշվում է նաեւ, որ Մեծ Բրիտանիա Թրամփի այցի ժամկետը կախված է այն բանից, թե որքան ժամանակ երկրի վարչապետ Թերեզա Մեյը կմնա իր պաշտոնում՝ ընտրություններում ձախողումից հետո։
Ըստ լուրերի՝ Թրամփը պատրաստվում էր Մեծ Բրիտանիա այցելել G20-ի գագաթնաժողովից հետո, սակայն Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը հերքել է դրանք։