Forbes. Բեյոնսեն ամենաբարձր վարձատրվող երգչուհին է
LifeLife.panorama.am-ը գրում է.
Հայտնի երգչուհի Բեյոնսեն, որ անցնող տարում շնորհիվ համերգային շրջագայությունների վաստակել է շուրջ 115 մլն դոլար, ըստ Forbes պարբերականի դարձել 2014 թվականի ամենաբարձր վճարվող երգիչը:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Թայլոր Սուիֆթը, ով վաստակել է 64 մլն դոլար: Իսկ ահա եռյակը եզրափակում է մեկ այլ հայտի երգչուհի Փինկը, ում շահույթն անցած տարի կազմել է 52 մլն դոլար: Երգչուհին շուրջ 85 քաղաքներում համերգներ է անցկացրել: