Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Header5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հարավ-արեւմուտքում՝ Կոգոշիմա պրեֆեկտուրայում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Գլխավոր օդերեւութաբանական ծառայությունը։
Երկրաշարժի էպիկնետրոնը Կոգոշիմայի ծոցում է, օջախը՝ 10 կմ խորությամբ։ Կոգոշիմա պրեֆեկտուրայում մինչեւ 5 բալ ուժգնությամբ ցնցումներ են արձանագրվել՝ ըստ ճապոնական 7 բալանի սանդղակի։ Երկրաշարժը զգացել են նաեւ եւս 4 նահանգների բնակիչներ։
Ցունամիի սպառնալիք չկա։ Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։