Գարրի Կասպարովի անունը ջնջել են «Սպարտակ» մարզական ընկերության պատմության գրքից
ՍպորտՇախմատիստը հույս ունի, որ իր մասին հիշատակումները ջնջելը երկար ժամանակ կխլի «պուտինյան» լակեյներից:
Հոբելյանական հրատարակության մեջ տեղ են գտել տարբեր սպորտաձևերից 200 հայտնի սպարտակցիներ, բայց ոչ Կասպարովը:
«Վերջին պահին նրան հանեցին,- ասել է հեղինակը Chess-News.ru-ին: Բայց ով է դա արել, հայտնի չէ: Ինքս չէի սպասում: Բարձր ղեկավարությունից ինչ-որ մեկն է ջանացել»:
Լենգենդար շախմատիստն ինքն արդեն անդրադարձել է այդ թեմային իր թվիթերյան էջում: «Կարծում եմ, որ եթե «պուտինյան լակեյները» ցանկանում են իմ անունը հանել յուրաքանչյուր խորհրդային-ռուսական ռեկորդների գրքերից, ապա դա գոնե նրանցից երկար ժամանակ կխլի»:
Այս գիրքը նվիրված է «Սպարտակ» մարզական ընկերության 80-ամյակին: