Հնգյակից մեկին այսօր, հավանաբար, դուրս կգրեն
ՀասարակությունՄայիսի 3-ին Էրեբունի ԲԿ-ում լույս աշխարհ եկած հնգյակից մեկն այսօր հավանաբար դուրս կգրվի: Այս մասին MAMUL.am լրատվականի թղթակից հետ զրույցում ասաց երեխաների հայրը՝ Վարդան Կարապետյանը:
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնից դուրս գրվող փոքրիկի քաշն ավելացել է, և այս պահին նա կշռում է 2 կիլոգրամ 100 գրամ:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող երեխայի քաշը նույնպես ավելացել է։ Նա ծնվել էր 820 գրամ, իսկ հիմա կշռում է 1 կիլոգրամ 530 գրամ: Նա դեռ կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ: