Եվրախորհրդարանը կոշտ քննադատության է ենթարկել ԵՄ քաղաքացիների կարգավիճակի վերաբերյալ Բրիտանիայի առաջարկությունը
ՄիջազգայինԵվրախորհրդարանը կոշտ քննադատության է ենթարկել միության կազմից դուրս գալուց հետո ԵՄ քաղաքացիների կարգավիճակի վերաբերյալ Բրիտանիայի առաջարկությունը։ Brexit-ի հարցերով ԵՄ-ի գլխավոր բանակցող Միշել Բարնյեին հղված նամակում, որը հայտնվել է AP-ի ձեռքում, նշվում է, որ Բրիտանիան «չի հարգում փոխադարձության, համաչափության եւ խտրականություն չդնելու սկզբունքները»։
Ավելին, Եվրախորհրդարանի կարծիքով՝ հաշվի առնելով հունիսի 26-ին Մեծ Բրիտանիայի առաջարկությունները, այնտեղ բնակվող ԵՄ քաղաքացիները, կարող են «միայն երկրորդ կարգի մարդու կարգավիճակ ունենալ»։
Նշենք, որ Եվրախորհրդարանը ցանկացած համաձայնության վրա վետո դնելու իրավունք ունի։