Ավստրիան արգելել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի մուտքը երկիր
ՄիջազգայինԱվստրիան արգելել է երկիր մուտք գործել Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիին` մասնակցելու անցյալ տարվա հուլիսին հեղաշրջման փորձի հետ կապված միջացառումներին: Այս մասին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Ավստրիայի ԱԳ նախարարությանը:
«Հաստատում ենք, որ Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը թուրք նախարարի մուտքը երկիր արգելել է»,- նշել են նախարարությունից` հավելելով, որ «միջոցառումներն անչափ մեծածավալ էին», եւ այս այցը «Ավստրիայի անվտանգությանն ու հասրակական կարգին սպառնալիք էր ներկայացնում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նույնպիսի արգելք էր մտցրել Նիդեռլանդները` արգելելով Թուրքիայի փոխվարչապետ Թուրղուլու Թուրքեշի մուտքը երկիր: