Ամուսնացել է աշխարհի ամենագեր մոդել Տեսս Հոլիդեյը (լուսանկարներ)
LifeԱշխարհի ամենագեր մոդել Տեսս Հոլիդեյը, ով կշռում է 155 կգ, գաղտնի ամուսնացել է: Չնայած հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել շուրջ 2 տարի առաջ, իր կյանքի կարևորագույն իրադարձության մասին plus-size մոդելը որոշել է խոսել միայն այժմ: Ամուսինները, պարզվում է անգամ 1 տարեկան որդի ունեն, ինչպես նաև դաստիարակում են Տեսսի տասնամյա որդուն: Հոլիդեյին դպրոցում շատ են ծաղրել քաշի պատճառով, բայց նա ոչ միայն կարողացել է մոդելի հաջող կարիերա սկսել, այլև գտել է իր կյանքի տղամարդուն:





