Մի տարեց մարդ երեկոյան այգու մեջ զբոսնելով տուն էր վերադառնում, երբ նրան շրջափակում են գողերը. Ահա, թե ինչպես է նրանց հախներից գալիս ծերունին
LifeՄի տարեց մարդ երեկոյան այգու մեջ զբոսնելով տուն էր վերադառնում: Ճանապարհին նրան շրջափակում են մի խումբ անզեն տղաներ և ասում:
-Ծերո՛ւկ, արագ հանիր փողերդ,- ծերունին տարօրինակ նայեց ու ասաց:
-Տղաներ ես շատ ծեր եմ ու անօգնական, կասեք ինձ դուք քանի՞ հոգով եք, -տղաները զարմացած նայեցին ու լսվեց պատասխանը:
-Ի՞ նչ տարբերություն քո համար, թե մենք քանի հոգով ենք, – ասաց նրանցից մեկը:
-Ասացե՛ք խնդրում եմ, ինձ համար դա շատ կարևոր է:
-Ծերո՛ւկ ախր, ինչ տարբերություն, մենք ութ հոգի ենք և ցանկանում ենք քո փողերը, արագ հանիր, թե չէ կսպանենք քեզ:
-Դուք հաստա՞տ ութ հոգով եք:
-Այո, հաստատ: Ծերունին ձեռքը տարավ բաճկոնի գրպանը, հանեց ատրճանակն ու ասաց: -Այս անգամ ևս բախտս բերեց, ութ փափուշտ հաստատ ես ունեմ: