Էրդողանը Amnesty International-ին մեղադրել է պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ
HeaderԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հետախուզական տվյալներ վկայակոչելով, Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությանը մեղադրել է երկրում նոր հեղաշրջում նախապատրաստելու փորձի մեջ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Amnesty International-ը պահանջել էր ազատ արձակել Թուրքիայի գրասենյակի ղեկավար Իդիլ Էսերին եւ կազմակերպության այլ ակտիվիստների, որոնց ձերբակալել են հինգշաբթի:
Համբուրգում G20-ի գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում լրագրողներից մեկն Էրդողանին հիշեցրել է, որ 1997 թվականին Թուրքիայի այն ժամանակվա իշխանությունների կողմից ձերբակալվելուց հետո Amnesty International-ը պաշտպանել է նրան, եւ կոչ արել պաշտպանել կազմակերպության ձերբակալված ակտիվիստներին:
«Ինձ բանտարկեցին բանաստեղծություն կարդալու համար: Ինչո՞ւ են նրանց ձերբակալել. հետախուզության տվյալներով՝ նրանք հավաքվել են հյուրանոցում՝ հեղաշրջման փորձի ինչ-որ առաջարկ քննարկելու: Այդ պատճառով ոստիկանությունը ձերբակալել նրանց: Նրանց գործը կքննի դատարանը, ես չգիտեմ, թե ինչ կպարզվի հետաքննության արդյունքում»,- հայտարարել է Էրդողանը: