Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ապարանում Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ Հայտնի է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտը․ սուպերհամակարգիչը թարմացրել է վարկանիշը Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ Ակոպյան Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Փաշինյանն ու Հնդկաստանի վարչապետը շնորհավորական ուղերձներ են հղել միմյանց Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է Մեկնարկել են Ծովակ-Վարդենիս ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները Երևանի` ՀԱՊԿ-ին հետագա անդամակցության հեռանկարը մանրակրկիտ քննարկման առարկա կդառնա. ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ Ֆրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը


Բրիտանիայում գտել են ահաբեկչության գլխավոր հովանավորին

Միջազգային

Սաուդյան Արաբիան Մեծ Բրիտանիայում իսլամական ծայրահեղականության գլխավոր օտարերկրյա հովանավորն է: Այս միանշանակ պնդումը վերցված է Քեմբրիջի համալսարանում ձևավորված Henry Jackson Society բրիտանական վերլուծական կենտրոնի զեկույցից, որն, ինչ–որ առումով, կարելի է նաև կառավարական դիրքորոշում դիտարկել: Ի վերջո, 2005–ին հիմնված և միջազգային հարցերում մասնագիտացված այս համայնքը չնայած երկուսակցական է, սակայն, դրանում գերակշռում են պահպանողական թորիները, որոնք, փաստորեն, համոզված են Բրիտանիայում Արաբիայի կողմից իսլամական ծայրահեղականության տարածման, նման խմբավորումների ֆինանսավորման, ռադիկալ իսլամական քարոզիչների ու ջիհադականների գործունեությանն աջակցելու հարցում: Ավելին՝ նրանք կոչ են անում հանրային հետաքննություն անցկացնել` պարզելու Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի այլ երկրների կապը Բրիտանիայում գործող ծայրահեղականների հետ, ինչը Լոնդոնում Արաբիայի դեսպանությունը բացարձակ կեղծիք է որակել: Վերջինս իր հայտարարության մեջ նշել է, թե տարիներ շարունակ Արաբիան ի՛նքն է Ալ–Քաիդայի, ԴԱԻՇ–ի և բազում ահաբեկչական խմբավորումների թիրախ հանդիսացել: Ավելին՝ դիվանագիտական ծառայությունում խոստացել են, թե Արաբիան չի հանգստանա, քանի դեռ այդ աննորմալներն ու նրանց խմբավորումները երկրի երեսից չեն վերացել:

Ի դեպ, Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը դեռ Լեյբորիստների կառավարության և Դեվիդ Քեմերունի վարչապետության տարիներին՝ 2015–ին էր սկսել երկրում ջիհադիստական կազմակերպությունների գործունեության ու ազդեցության վերաբերյալ զեկույց կազմել, որն այդպես էլ չդարձավ հանրության սեփականությունը: Քննադատները նշում են, թե այն, հնարավոր է, վատ վիճակի մեջ է դնում կառավարությանը, որը երկար տարիներ սերտ դիվանագիտական հարաբերություններ և ամուր տնտեսական կապեր ունի Ծոցի երկրների ու հատկապես Սաուդյան Արաբիայի հետ: Հետևաբար, եթե այժմ Henry Jackson Society–ը նման զեկույց է հրապարակել՝ մանրամասն արտացոլելով, թե ինչպես է սաուդյան վահաբականությունը արմատներ գցում Բրիտանիայում, մենք պիտի, ձեզ հետ միասին, երկու հետևություն անենք. կամ վարչապետ Մեյի համբերությունը սպառվել է, և նա որոշել է առայժմ անուղղակիորեն բարձրաձայնել խնդիրը, կամ թորիների ներսում կառավարության գաղտնասիրությանն ընդդիմացող մի ֆրակցիա կա, որն ինքն է փաստի առաջ կանգնեցրել Մեյին:

Երկու դեպքում էլ նրան չես նախանձի: Հատկապես, եթե կանխատեսելու լինենք վերջերս անընդհատ ահաբեկչության առջև կանգնող բրիտանացիների արձագանքը, թե՝ սեփական կառավարությունը գիտի և թաքցնում է զինված ահաբեկչությանը ծնունդ ու սնունդ տվող աղբյուրներին: Նշենք նաև, որ զեկույցին, տարօրինակ կերպով, հավանություն են տվել հատկապես վերջին տարիներին մեծ թափով Henry Jackson Society–ից հեռացած լեյբորիստները, որոնք այժմ կառավարությանը կոչ են արել գործածել պետության բոլոր միջոցները՝ բրիտանացիներին զինված ահաբեկչությունից պաշտպանելու համար: Հիշեցնենք նաև, որ վերջին նախընտրական արշավում Լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը պահանջել էր դադարեցնել Սաուդյան Արաբիային զենքի մատակարարումը, իսկ կուսակցությունն ընդհանրապես սուր քննադատության էր ենթարկել այդ երկրի հետ ռազմական պայմանագիր կնքած՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որն իր նկատմամբ ձևավորված բացասական մթնոլորտում չեղարկեց իր լոնդոնյան այցը:

Հունիսի 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելուԵրևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց, նրանց մոտ նկատվել է հազՀունիսի 25-ին, 26-ին և 29-ին լույս չի լինելուՎարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացիԸնտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱվետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանՄի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸԿոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքՄինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսԱվետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՄի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա ՍողոմոնյանAI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱվետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության հարցի քննարկումը ավարտվեցԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Քաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Ապարանում Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակԼանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջՀայտնի է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտը․ սուպերհամակարգիչը թարմացրել է վարկանիշը Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումՓաշինյանն ու Հնդկաստանի վարչապետը շնորհավորական ուղերձներ են հղել միմյանց Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է Ասել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանՄեկնարկել են Ծովակ-Վարդենիս ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Երևանի` ՀԱՊԿ-ին հետագա անդամակցության հեռանկարը մանրակրկիտ քննարկման առարկա կդառնա. ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ Ֆրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑՏարադրամի փոխարժեքն այսօր Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը
Ամենադիտված