Հայ հայտնիներն ու սպիտակ գույնը. նորաձևության հոգեբանություն (լուսանկարներ)
LifeՀոգեբանության մեջ յուրաքանչյուր գույն ունի իր կարևորությունը և ազդում է գիտակցության վրա տարբեր ձևով: Տեսնելով որևէ գույն` մենք ունենում ենք որոշակի հուզական ապրումներ, բարձրանում կամ ընկնում է մեր տրամադրությունը: Գույների ազդեցության տակ մարդիկ որոշակի ընտրություն են անում` նույնիսկ չմտածելով դրա մասին:
Սպիտակ գույնի հոգեբանությունը
Մաքուր, անմեղ ու հավատարիմ. հենց այսպիսի ասոցիացիա է ստեղծում սպիտակ գույնը: Սպիտակը խորհրդանշում է կատարելություն, հնարավորությունների ազատություն և արգելքների վերացում: Սպիտակը նաև հավասարության խորհրդանիշ է, քանի որ նրանում են համատեղվում բոլոր գույները: Մարդիկ, ովքեր նախընտրում են սպիտակը, տրվում են իրենց աշխատանքին ամբողջությամբ: Սակայն երբեմն նրանք կարող են մեկուսանալ շրջապատից, հիասթափվել ամեն ինչից, առանձնանալ ու օրերով ձանձրույթ զգալ: Երբեմն նրանք կարողանում են հեշտությամբ ստի հոտն առնել և նույնքան հեշտ բացահայտել բարդ խնդրի ճշմարտությունը:
Հայ հայտնիներից շատերն են նախընտրում սպիտակ գույնը, ներկայացնում ենք նրանց կերպարները:

