Կիեւում բնակելի տանը գազ է պայթել
Ուշադրության կենտրոնումԵրկու մարդ է տուժել Կիեւում բնակելի տանը գազի պայթյունի հետեւանքով: Փլուզվել է տան ծածկը: Այս մասին ասել է ոստիկանության մամուլի քարտուղար Օքսանա Բլիշչիկը:
«Գոլոսեեւսկի շրջանում իրավիճակը՝ ենթադրաբար բնակելի տանը կենցաղային գազի պայթյուն: Փլուզվել են միջհարկային ծածկերը, ծանր մարմնական վնասվածքներով երեք մարդ է հիվանդանոց տեղափոխվել: Տեղում աշխատում են փրկարարական ծառայությունները, քննչական-որոնողական խումբը եւ քրեական լաբորատորիան: Փրկարարները տարհանում են իրականացնում»,-Facebook-ի իր էջում գրել է Բլիշչիկը: