Որ մթերքներից է առաջանում կրծքագեղձի քաղցկեղ. Հետազոտություն
Ուշադրության կենտրոնումԱմերիկացի գիտնականները պնդում են , որ սննդի մեջ կարմիր մսի եւ գազավորված ըմպելիքի առկայությունը: երիտասարդ կանանց մոտ կարող է կրծքագեղձի քաղցկեղ առաջացնել: Հետազոտությանը մասնակցել են 45204 կանայք:

Հետազոտության սկզբում մասնակիցները 27 - 44 տարեկան են եղել և գիտնականները հետևել ու յուրաքանչյուր չորս տարին մեկ գնահատել են մասնակիցների սննդակարգը: Մասնագետները հիմնականում փորձել են կապ գտնել դիետայի եւ արյան մեջ բորբոքումների մակարդակի միջեւ:
![]()
Նրանք ցանկացած դիետայի համար հաշվարկել են բորբոքումների մակարդակը: Հետազոտողները կանաց բաժանել են 5 խմբի՝ ըստ բորբոքումների մակարդակից եւ դրանց համապատասխան դիետաներից: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այն կանանց մոտ, որոնց դիետան հասուն փուլում համընկել է բարբոքումների ամենաբրաձր մակարդակի հետ, 35%-ով ավելի բարձր է եղել քաղցկեղի առաջացման ռիսկը, քան բորբոքման առավել ցածր մակարդակ ունեցողների մոտ: Իսկ այն այն կանաց մոտ, որոնց դիետան դեռահասության տարիքում համապատասխանել է բորբոքումների բարձր մակարդակին, քաղցկեղի ռիսկը 41%-ով ավելի բարձր է եղել, քան բորբոքումների ցածր մակարդակ ունեցողների մոտ: Քաղցկեցի առաջացման համար ամենավտանգավորը եղել է քիչ բանջարեղեն, շատ քաղցր ըմպելիքներ, ռաֆինացաված շաքար, կարմիր միս եւ մարգարին պարունակող դիետան:
Անի Գևորգյան