Հայաստանում դեռահասներին ինքնասպանությունից պաշտպանելու միջոցներ չեն ձեռնարկվում. հոգեբան
ՀասարակությունՊետության կողմից ոչինչ չի արվում հայ դեռահասների շրջանում ինքնասպանությունը կանխելու համար: Այս մասին հուլիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Ռուբեն Պողոսյանը:
Պողոսյանը, սակայն, նշեց, որ Հայաստանում դեռահասների շրջանում ինքնասպանության թվի վերաբերյալ տվյալների չի տիրապետում՝ վստահություն հայտնելով, որ ընդհանուր առմամբ դեռահասների շրջանում ինքնասպանության աճի տենդենց է գրանցվում:
Նրա խոսքով՝ Հայաստանում տվյալ խնդրի շուրջ աշխատում են միայն հոգեբանները:
«Կասեմ՝ ելնելով իմ փորձից: Իմ հաճախորդներից յուրաքանչյուր երրորդը մահվան մասին է խոսում: Նրանք ուղղակի չեն ասում, բայց ես հանգեցնում եմ դրան եւ, վերջիվերջո, նրանք սկսում են արտահայտել իրենց մտքերը»,- հստակեցրեց փորձագետը:
Ըստ հոգեբանի՝ դրան կարող են դրդել սոցիալական պայմանները, տնտեսական դրությունը, ընտանիքը եւ այլն:
Հոգեբանը նշեց, որ նման հանգամանքներում դեռահասները հեշտութամբ են թիրախ դառնում տարբեր աղանդավորական կազմակերպությունների համար:
«Ենթագիտակցորեն, աղանդավորները լավ տեղեկացված են, որ «մարդկանց որսի ժամանակ» դեռահասները դյուրությամբ ինքնասպանությունների զոհ կարող են դառնալ: Չէ՞ որ նրանք քարոզում են ինքնազոհաբերումը՝ հանուն ապագայում երջանկության»,-հստակեցրեց հոգեբանը՝ հավելելով, որ դեռահասներին դյուրությամբ կարելի է խաբել այս կամ այն գաղափարի գերին դարձնելով: