Շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան
ՀասարակությունԱրցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ նախօրեին ադրբեջանական զինուժն արկակոծել էր հայկական դիրքերը: Արկակոծության հետեւանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել 3 հայ զինծառայող: