Մեկնարկել է ԱՄՆ- ի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը
HeaderՀամբուրգում քիչ առաջ մեկնարկել է ԱՄՆ- ի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը: Նրանք առաջին անգամ եմ դեմառդեմ հանդիպում։
Այս մասին գրում է BBC-ին։
Վլադիմիր Պուտինը մինչ հանդիպումը ասել է, թե ամերիկացի պաշտոնակցի հետ առանձնազրույցից «արդյունքներ է ակնկալում»:
Թրամփն իր հերթին հայտարարել է, որ այդ հանդիպումը դրական է լինելու երկու երկրների «ու բոլորի համար»: Նաև ասելով, որ անհամբերությամբ սպասում է, որ Պուտինի հետ բազմաթիվ հարցեր կքննարկի։
« Մեծ պատիվ է ինձ համար այստեղ Ձեզ հետ գտնվել»,- ասել է Թրամփը Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
Իսկ Վլադիմիր Պուտինը պատասխանել է այսպես.
«Ես հուսով եմ, որ ինչպես ասացիք՝ այս հանդիպումը դրական արդյունք կունենա»։
Երկու նախագահների հանդիպմանը մասնակցում են նաև ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: