Գրպանահատի թիրախում թիվ 44 երթուղու ավտոբուսի 18-ամյա ուղեւորուհին էր
Ուշադրության կենտրոնումՀուլիսի 6-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Երեւանի Զավարյան փողոցի թիվ 29 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 29-ամյա Գոռ Պ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա նույն օրը, ժամը 17.30-ին, թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում, 18-ամյա Մարինե Ա.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Գողոնն առգրավված է :
Կատարվում է հետաքննություն :