Ուսանողուհին արհեստական մատ է ստեղծել, որը շարժման մեջ է դրվում ոտքի միջոցով
ՀասարակությունԼոնդոնի թագավորական քոլեջի ուսանողուհի Դենի Քլոդը ստեղծել է արհեստական մատ, որը շարժման մեջ է դրվում ոտքի միջոցով, հայտնում է ՌԳ-ն։
The Third Thumb կոչվող սարքը ամրանում է ձեռքին՝ ճկույթի կողքին։ Իր ֆունկցիաներով այն իրոք բութ մատին է փոխարինում։
Աղջիկն ասել է, որ իր հայտնագործությունով ինքն ուզում էր մարտահրավեր նետել պրոթեզավորման մասին ավանդական պատկերացումներին։ Համարվում է, որ այն հարմար է միայն սահմանափակ հնարավորություններով մարդկանց, սակայն The Third Thumb-ի նշանակությունը ոչ թե պարզապես ֆունկցիաները վերականգնելն է, այլ ցանկացած մարդու հնարավորությունները ընդլայնելը։
Dezeen պորտալը ճշգրտում է, որ արհեստական մատը շարժման մեջ է դրվում ճոպանների ու շարժիչի, նաեւ ապարանջանում թաքնված Bluetooth մոդուլի օգնությամբ։ Աղջիկը կոշիկի մեջ էր տեղադրել ճնշման հաղորդիչներ, որոնք ազդակ են հաղորդում շարժմանը։ f