Հարսը որոշել էր խորանի մոտ հասնել ուղղաթիռով և օրիգինալ կերպով անցկացնել հարասանիքը. Սակայն թռիչքից վայրկյաններ անց տեղի ունեցավ ամենասարսափելին և ԴԱ ֆիքսեցին տեսախցիկները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
LifeGoodInfo.am-ը ներկայացնում է.
Այս ողբերգական կադրերը լայնորեն տարածվեցին ԶԼՄ-ներով. հարսնացուի ընկերուհին նկարահանել է հարսանիքի ճանապարհին կործանված ուղղաթիռի ուղևորների կյանքի վերջին րոպեները: Ավիավթարը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին, սակայն տեսանյութը համացանցում հայտնվել է օրերս: Մինչ վթարը, ուղղաթիռում գտնվող ուղևորներից ոչ մեկը չէր սպասում նման զարգացումների: Հարսնացուն, նրա ընկերուհին և եղբայրն ուրախ տրամադրությամբ շփվել են միմյանց հետ՝ աշխատելով չշեղել ուղղաթիռի օդաչուին: Ըստ երևույթին՝ ուղղաթիռի կործանման պատճառներից մեկը եղել է մառախուղը, տեսանյութում երևում է, որ պատուհանից այն կողմ ոչինչ չի երևում, բացի կաթնագույն ամպերից:

Ինչ-որ պահի ուղղաթիռի ահազանգման համակարգը սկսում է աղմկել՝ ուղևորների շրջանում խուճապ և սարսափ առաջացնելով: Անցնում է մի քանի վայրկյան և ուղղաթիռի տեսախցիկը դուրս է թռչում խոտերի մեջ: Ավիավթարի հետևանքով ոչ ոք չի փրկվում. Օդանավը անգամ մեկ կիլոմետր չէր անցել, որպեսզի հասցներ հարսնացուին խորանի մոտ սպասող փեսային:
Նյութը հրապարակման պատրաստեց Good-Info.am-ը