Այս ԳԵՐՇՔԵՂ հարսանեկան զգեստը չի ցանկացել կրել, և ոչ-մի հասրանացու. Իսկ Դուք կարողացա՞ք կռահել, թե ինչո՞ւ
LifeGoodInfo.am-ը ներկայացնում է մի ապշեցուցիչ գեղեցկություն ունեցող հարսանեկան զգեստը, որն այդպես էլ հնարավոր չէ կրել.
Աստեղային ժանյակ, նրբանկատորեն ասեղնագործված կրծկալ: Այսպիսի հարսանեկան զգեստի մասին կերազեր ցանկացած աղջիկ, ով պատրաստվում է ամուսնանալ: Սակայն, երբ միշտ կգտնվի մեկ «բայց», և հենց դա կկանգնեցնի անգամ ամենաշռյալ հարսնացուին, որպեսզի այդ զգեստը չհագնի:

Այդպիսի բան հնարավոր է, եթե զգեստը տորթ է, այլ ոչ թե հագուստ: Զգեստի յուրաքանչյուր մասնիկ այնքան մանրակրկտորեն և իրատեսորեն է ստեղծվել, որ առաջին հայացքից դժվար է կռահել, որ դա հարսանեկան զգեստի տեսքով տորթ է: Անգամ լուսանկարները մի քանի անգամ ուշադիր դիտելուց հետո դժվար է հավատալ, որ այն պատրաստված է ոչ սովորական կտորից ու ժանյակից:


Աշխարհում առաջին ուտելի հարսանեկան զգեստը ստեղծել են բրիտանացի հրուշակագործներ` Սիլվիա Էլբան, Իվետ Մարնետը և նկարչուհի Իլինկա Ռինկը: Հարսանեկան զգեստի տեսքով տորթն ունի 170 սմ բարձրություն և 70 կիլոգրամ քաշ:



Չնայած որ աղջիկները տորթի պատրաստման վրա աշխատել են երեքով, այնուամենայնիվ, այս շեդեվրի ստեղծումը նրանցից խլել է 300 ժամ:
Իհարկե այսպիսի շքեղ հարսանեկան հագուստը հնարավոր չէ կրել, սակայն դրանով կարելի է բոլոր հյուրերին հյուրասիրել և գոհացնել:
Նյութը հրապարակման պատրաստեց Good-Info.am-ը