Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ապարանում Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ Հայտնի է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտը․ սուպերհամակարգիչը թարմացրել է վարկանիշը Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ Ակոպյան Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Փաշինյանն ու Հնդկաստանի վարչապետը շնորհավորական ուղերձներ են հղել միմյանց Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է Մեկնարկել են Ծովակ-Վարդենիս ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները Երևանի` ՀԱՊԿ-ին հետագա անդամակցության հեռանկարը մանրակրկիտ քննարկման առարկա կդառնա. ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ Ֆրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը


«Այդպիսի մարդ եմ՝ սիրում եմ ինքս ինձ տանջել». Լիլիթ Բաբասյան

Life

Ամառային հանգստի բուռն սեզոնին BlogNews.am-ը պարբերաբար անդրադառնում է հայ հայտնիների ճամփորդություններին ու իր ընթերցողին է ներկայացնում մանրամասներ: Այսօր զրուցել ենք դիետոլոգ Լիլիթ Բաբասյանի հետ, ով սիրով պատմել է իրենց ընտանիքի առաջիկա հանգստյան պլանների մասին: Լիլիթի հետ զրուցել ենք նաև աշխատանքից, նրա դեպրեսիայի պատճառների և ներկայիս տրամադրության մասին.

«Պատրաստվում ենք նորից գնալ Շվեյցարիա՝ մեր ընկերների մոտ, իսկ մի փոքր հետո կգնանք ծով»,- ասում է Լիլիթը: Դիետոլոգը նշում է, որ իր աշխատանքի բնույթն այնպիսին է, որ քաղաքից նրա բացակայությունը ոչ մի խոչընդոտ չի ստեղծի իր՝ հաճախորդների հետ շփվելու և հետագա խորհրդատվություն անցկացնելու համար. «Աշխատանքս հիմնականում համացանցի միջոցով է իրականացվում: Հաճախորդներիս հետ մշտական կապի մեջ եմ, նրանց դիետաները անընդհատ իմ վերահսկողության տակ են: Բացի դրանից՝ միշտ հանգստի եմ մեկնում կարճ ժամանահատվածով, որովհետև երկար հանգստից ձանձրանում եմ»:    

Լիլիթն ասում է, որ առաջիկա ուղևորությանը պատրաստվում են մեկնել ամբողջ ընտանիքով, իսկ մինչ ճամփորդությունը երեխայի առօրյան Լիլիթը փորձում է հնարավորինս հետաքրքիր ու հագեցած կազմակերպել նաև Երևանում. «Առավոտյան զբոսանքը պարտադիր է: Դա հիմնականում արվում է շատ վաղ առավոտյան, երբ դեռ արևը չի տաքացել, հետո արդեն մեր ուտելու ժամն է, որից հետո իմ տղան անպայման մի քանի ժամ քնում է: Երեկոյան էլ արդեն ընտանիքով ենք հավաքվում՝ զբոսանք, ժամանցի վայրեր, տարբեր միջոցառումներ»:

Լիլիթը նշում է, որ իր համար այս հանգիստը շատ սպասված է ու նաև անհրաժեշտ: Մշտական լարված գրաֆիկ, մարզասրահ, սեփական սրճարանի աշխատանքներ՝ ընտանեկան հոգսերի հետ զուգահեռ: Ու քանի որ խոսք գնաց դիետոլոգի առօրյա հոգսերի մասին, հետաքրքրվեցինք նաև Լիլիթի ինքնազգացողությունից, քանի որ օրեր առաջ համացանցում իր օգտատերերին նա բողոքել էր իր վատ ինքնազգացողությունից ու դեպրեսիվ վիճակից.

«Տեսակով այնպիսի մարդ եմ, որ հաճախ եմ դեպրեսիաներ ունենում: Բայց մի լավ բան էլ կա. այդ դեպրեսիաները տևում են ընդամենը 2-3 օր: Հետո ամեն ինչ իր տեղն է ընկնում: Այս անգամ նման հոգեվիճակիս պատճառը ֆիզիկական հոգնածությունս էր: Շատ եմ աշխատում, ամբողջ օրը համացանցում եմ՝ հաճախորդներիս հետ շփման մեջ: Անգամ երբ հանգստանալու համար մի տեղ եմ դուրս գալիս, միևնույն է, հեռախոսիցս կախված եմ: Սակայն պիտի ասեմ, որ այլ տարբերակ էլ չկա. այդպիսին է իմ մասնագիտությունը, որ ես անընդհատ պիտի կապի մեջ լինեմ հաճախորդներիս հետ: Իսկ սա չի կարող վաղ, թե ուշ սթրեսի չբերել, մանավանդ երբ այդ շփումը զուտ խորհրդատվություն կամ ցուցումներ տալ չէ, այլ ինչ-որ տեղ նաև հոգեբանորեն մարդուն տրամադրել ու աջակցել է պետք: Այնպես որ, այդքան էլ հեշտ չէ 24 ժամ անընդհատ շփվել, այն էլ՝ այդ քանակի մարդկանց հետ, ովքեր ունեն քո խորհրդի կարիքը»:

Այսքանով հանդերձ, սակայն, Լիլիթը նշում է, որ դիետոլոգի իր մասնագիտությունը շատ է սիրում և չնայած մասնագիտական նման նրբություններին՝ սիրով է անում իր աշխատանքը. «Ես իմ գործը շատ եմ սիրում, իսկ դեպրեսիաներիս հիմնական պատճառը, ինչպես և ժամանակակից կյանքում շատերի մոտ է պատահում, սակավաքննությունն է: Սրան էլ գումարվում է վաղ առավոտյան իմ վազքը, արդյունքում էլ լինում է այն, ինչ լինում է: Այդպիսի մարդ եմ՝ սիրում եմ ինքս ինձ տանջել»,- զրույցի վերջում նշեց Լիլիթը:

 
 
Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսAI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Քաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Ապարանում Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակԼանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջՀայտնի է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտը․ սուպերհամակարգիչը թարմացրել է վարկանիշը Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումՓաշինյանն ու Հնդկաստանի վարչապետը շնորհավորական ուղերձներ են հղել միմյանց Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է Ասել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանՄեկնարկել են Ծովակ-Վարդենիս ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Երևանի` ՀԱՊԿ-ին հետագա անդամակցության հեռանկարը մանրակրկիտ քննարկման առարկա կդառնա. ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ Ֆրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑՏարադրամի փոխարժեքն այսօր Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը Սպասվում է նաև կարկուտ. եղանակի տեսություն Օմանը հայտարարել է Հորմուզի նեղուցում տարանցիկ միջանցքի ստեղծման մասին ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը բիրտ քաղաքական բռնաճնշում է«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելուԱվետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունիցՕդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով Բանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Հայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթ»-ի հիմնական ջատագովը. Արմեն Աշոտյան Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՖրանսիայում շոգի պատճառով գրեթե 70 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության Նոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք
Ամենադիտված