Սեւանա լճից լրացուցիչ ջրառի մասին օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը. Արծվիկ Մինասյան
ՀասարակությունԵթե կառավարությունը վստահ լիներ, որ Սեւանա լճից լրացուցիչ ջրառի նախագիծը հակասահմանադրական է, ապա այն «չէր ծնվի» ու Ազգային ժողով չէր հասնի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Միանսյանը՝ մեկնաաբենոլվ «Ելք» դաշինքից պատգամավոր Արտակ Զեյնալյանի հայտարարությունը, որ օրինագծը հակասահմանադրական է։ Զեյնալյանն այդ մասին հայտարարեց նախագծի քննարկման ժամանակ՝ պատգամավորներին կոչ անելով աջակցել Սահմանադրական դատարանում դրա վիճարկման գործընթացին։
«Եթե կառավարությունը վստահ լիներ, որ Սեւանից լրացուցչի ջրառի նախագիծը հակասահմանադրական է, ապա այն «չէր ծնվի» ու խորհրդարան չէր հասնի։ Շատ բարձր եմ գնահատում Արտակ Զեյնալյանի մասնագիտական ու մարդկային հատկանիշները, եւ եթե խմբակցությունը կարծում է, որ պետք է ՍԴ դիմել, իրենց իրավունքն է», - ասաց Մինասյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հուլիսի 6-ին հավանության արժանացրեց Կառավարության առաջարկած փոփոխությունները՝ Սեւանա լճից 100 խորանարդ մետր ավելի ջուր վերցնելու վերաբերյալ։ Որոշ բնապահպանների կարծիքով՝ դա սպառնում է լճի էկոհամակարգին։