Նյու Յորքում զրահաբաճկոնով ու դանակներով զինված տղամարդը փորձել է հանդիպել Իվանկա Թրամփի հետ
ՄիջազգայինՆյու Յորքում զրահաբաճկոնով տղամարդը փորձել է Trump Tower ներթափանցել, որպեսզի հանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկայի հետ։ 52-ամյա Ադմաս Բենիթեզը պնդել է, թե սենատոր է եւ պետք է Իվանկայի հետ խոսի վերջինի հագուստի հավաքածուի մասին, փոխացնում է NYDN-ն։
Նկատելով զրահաբաճկոնը՝ անվտանգության աշխատակիցները կանգնեցրել են տղամարդուն։ Նրա մոտ նաեւ երկու մետաղե դանակ ու անձը հաստատող կեղծ փաստաթուղթ է հայտնաբերվել։ Տղամարդուն հոգեբանական զննության նպատակով բժշկական հաստատություն են տեղափոխել։
Նա մեղադրվում է զենք պահելու եւ փաստաթղթեր կեղծելու մեջ։