Մերկելը հրաժարվել է Պուտինի ու Թրամփի միջև միջնորդ լինել G20 գագաթնաժողովի ժամանակ
ՄիջազգայինԳերմանիայի կանցլեր Մերկելը հրաժարվել է միջնորդի դերում հանդես գալ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի միջև G20 գագաթնաժողովի շրջանակում նրանց հանդիպման ընթացքում։ Այս մասին նա լրագրողներին հայտնել է Համբուրգում, որտեղ անցնելու է G20 գագաթնաժողովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Քաղաքական գործիչը հավելել է, որ դա վերաբերում է նաև Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը։ «Մենք մեր սեփական հստակ դիրքորոշումն ունենք»,- շեշտել է Մերկելը։ Նրա խոսքով նորմանդական քառյակը՝ ԱՄՆ-ի հետ համատեղ, փորձում է ընդհանուր լուծում գտնել։
«Իմ խնդիրը ես միջնորդության մեջ չեմ տեսնում, այլ նրանում որ ավանդ ներդնեմ խնդրի լուծման մեջ ու նման ավանդ է նորմանդական ձևաչափը»,- ամփոփել է Գերմանիայի կանցլերը։
Հիշեցնենք, որ Պուտինն ու Թրամփը Համբուրգում կհանդիպեն հուլիսի 7-ին։