Դոլարի փոխարժեքը կայուն է, եվրոն թանկացել է, իսկ ռուբլին նվազել է 8 դրամից
ՀասարակությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 6-ին, կազմել է 480.26 դրամ՝ նախորդ օրվա համեմատ մնացել է անփոփոխ: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 545.67 դրամ (աճել է 0.62 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 622.56 դրամ (աճել է 1.68 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.98 դրամ (նվազել է 0.12 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 246.05 դրամ, ոսկի՝ 18,825.04 դրամ, պլատին՝ 13,899.34 դրամ։
Հուլիսի 6-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: