Թուրքիան Եվրախորհրդարանի որոշումն առանց քննարկելու հետ է ուղարկելու. Թուրք նախարար
ՄիջազգայինԵվրախորհրդարանում ԵՄ–ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները դադարեցնելու մասին ընդունված որոշմանը Թուրքիայում առաջինն արձագանքել է ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը հայտարարել է, թե Եվրախորհրդարանի կողմից ընդունված որոշումը Թուրքիայի դեմ ուղղված քաղաքական որոշում է։ «Նա նշել է, թե Թուրքիան որոշումը ստանալուն պես առանց այն քննարկելու հետ է ուղարկելու»,–ասել է Օմեր Չելիքը։