«Հաճախ համբուրեք ձեր սիրելիներին». Սիլվա Հակոբյանի ռոմանտիկ նկարը՝ ամուսնու հետ
LifeՀուլիսի 6-ը Համբույրի միջազգային օրն է։ Այդ կապակցությամբ երգչուհի Սիլվա Հակոբյանն ամուսնու հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել իր Instagram-ում. «Սիրեք, եղեք սիրված եւ, իհարկե, հաճախ համբուրեք ձեր սիրելիներին»,- լուսանկարը մեկնաբանել է երգչուհին։
Հիշեցնենք, որ Սիլվա Հակոբյանն ամուսնացել է հունիսի 10-ին։ երգչուհու ընտրյալը Նորայր Մանուկյանն է, Սիլվայի համադասարանցին՝ Վայքից։ Աշխատում է զբոսաշրջային ընկերություններից մեկում։
