Էրդողանը մերժել է Պուտինի` Ռուսաստան այցելելու հրավերը
HeaderԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը` մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում կրած հաղթանակի 70-ամյակի միջոցառումներին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ»-ը` հենվելով Կրեմլի դիվանագիտական աղբյուրների վրա:
Շուրջ 1,5 ամիս առաջ Անկարա ուղարկված հրավերի բացասական պատասխանը թուրքական կողմն արդեն փոխանցել է Կրեմլին: Մոսկվայի Կարմիր հրապարակում ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակին նվիրված միջոցառմանը թուրքական կողմը կներկայացնի Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը:
Թուրքական պարբերականը նշում է, որ փորձագետների համոզմամբ` Էրդողանի նման որոշումը պայմանավորված է Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին Պուտինի մասնակցությամբ և այս կապակցությամբ ռուսական կողմի հնչեցրած հայտարարություններով: