Մեքսիկայում փոխհրաձգության հետեւանքով 15 մարդ է զոհվել
ՄիջազգայինՄեքսիկայի հյուսիսում մրցակցող երկու խմբավորումների եւ ոստիկանության միջեւ փոխհրաձգության հետեւանքով առնվազն 15 մարդ է զոհվել: AFP-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Լաս Վարաս քաղաքի մերձակայքում:
Ոստիկանությունը միջամտել է թմրանյութերի վաճառքով զբաղվող հանցավոր խմբավորումների կոնֆլիկտին: Փոխհրաձգության հետեւանքով 15 մարդ է զոհվել, բոլորը՝ բանդաների անդամներ, 5 ձերբակալված կա:
Ոստիկանությունը կարծում է, որ փոխհրաձգությանը մասնակցել են «Լա Լինեա» խմբավորման եւ Սենալոայի հանցավոր կարտելի անդամները: