Թուրքիայում ոստիկանությունը 12 իրավապաշտպանի է ձերբակալել
HeaderԹուրքիայում ոստիկանությունը 12 իրավապաշտպանի է ձերբակալել, այդ թվում՝ «Amnesty International»-ի թուրքական գրասենյակի ղեկավար Իդիլ Էսերին: Իրավապաշտպաններին ձերբակալել են Բույուկադա կղզու հյուրանոցներից մեկում հանդիպման ժամանակ: Պատճառը հայտնի չէ:
Նշվում է, որ ձերբակալվածների թվում երկու օտարերկրացի կա՝ Գերմանիայի եւ Շվեդիայի քաղաքացիներ, ինչպես նաեւ հյուրանոցի սեփականատերը:
Ըստ Reuters-ի՝ «Amnesty International»-ը կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, որոնք մասնակցել են անվտանգության եւ տեղեկատվության կառավարման հարցերի նվիրված սեմինարի:
«Դա իշխանության չարաշահում է, որն ընդգծում է անկայուն իրավիճակը, որին բախվում են իրավապաշտպանները Թուրքիայում»,- ասել է միջազգային իրավապաշտպան կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շետին: